ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Որոնք են Հայաստանում հավաքական Արևմուտքի առաջնահերթությունները

Որոնք են Հայաստանում հավաքական Արևմուտքի առաջնահերթությունները
25.07.2024 | 09:52

Շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Հայաստանում կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ, որոնցում ներգրավված կլինեն Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժություններ՝ ու՞մ դեմ

Զորավարժությունների մասին առաջին իսկ լուրից սկսած գործի դրվեցին Արևմուտքի քարոզչական բոլոր գործիքները։ Պատերազմից հետո ծանր վիճակում հայտնված հայկական բանակին գրեթե ոչնչով չօգնող այդ զորավարժությունները ներկայացվում էին որպես հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների նախանշան։ Զորավարժությունները, ըստ որոշ քարոզիչների, զսպելու են աշնանը պատերազմի պատրաստվող Ադրբեջանին։

Արդեն բուն զորավարժություններին առնչվող լուսանկարների տարածումից հետո պարզ դարձավ, որ այն ամենևին էլ Ադրբեջանին զսպելու նպատակով չէ, որ իրականացվում է։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ հայկական բանակի ստորաբաժանումներին սովորեցնում են մահակներով և վահաններով ճնշել պայմանական հակառակորդին։ Իսկ զորավարժությունների՝ հրազենի գործադրմամբ հատվածներն ավելի շուտ հակաահաբեկչական գործողությունների տպավորություն էին թողնում։

Ակնհայտ է, որ մահակներով ու վահաններով հայկական բանակը դժվար թե կարողանա պայքարել Ադրբեջանի բանակի դեմ։ Մահակն ու վահանը սովորաբար առաջնագծում պետք չեն գալիս։ Ամերիկյան քավորությամբ իրականացվող այս զորավարժությունները, ըստ ամենայնի, ավելի շուտ ուղղված են լինելու ԱՄՆ-ի պատվերով Փաշինյանի կյանքի կոչած՝ հայ ժողովրդի դժգոհությունը ճնշելուն։ Ահա այստեղ արդեն հասկանալի է, թե ինչի համար են մահակներն ու վահանները։

400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի

Հատկապես պատերազմից հետո հավաքական Արևմուտքի առաջնահերթությունները ցույց են տալիս, որ իրենց ծրագրերի համար վտանգավոր չէ Ադրբեջանը։ Եվ հենց սա է պատճառը, որ իրենք սահմանային անվտանգության ապահովման համար զրոյական միջոցներ են տրամադրում Հայաստանին, իսկ ներքին անվտանգության ապահովման կամ, ավելի շուտ, իրենց դրածո Նիկոլ Փաշինյանի իշխանության ապահովման համար պատերազմից հետո գրեթե կես միլիարդ դոլար գումար են ծախսել։

Միայն մի քանի թիվը բավական է հասկանալու համար, թե որոնք են հավաքական Արևմուտքի առաջնահերթությունները։

Եվրոպական միությունը տարեկան 65 մլն եվրո գումար է դրամաշնորհների տեսքով ծախսում Հայաստանում, որը հիմնականում տրամադրվում է ՀԿ սեկտորին, հիմնադրամներին և իրենց հետ փոխկապակցված ՓՄՁ-ներին։ Այսինքն, պատերազմից հետո ԵՄ-ն իր տեղական գործիք-գործիչների գործունեության վրա ծախսել է 260 մլն դոլար, գրեթե այնքան, որքան խոստացան տրամադրել ԱՄՆ-ը և ԵՄ-ը միասին (275 մլն դոլար), եթե Հայաստանը շարունակի վարել հակառուսական քաղաքականություն։

ԱՄՆ-ը ևս մեծ գումարներ է ծախսում, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, իրենց մոտ կանգնած ՓՄՁ-ների ֆինանսավորման համար։ Խոսքը տարեկան գրեթե 30 մլն դոլարի մասին է։

ԱՄՆ-ն և ԵՄ-ը միասին ահռելի միջոցներ են ծախսել և ծախսում Ոստիկանության պարեկային ծառայության հիմնադրման համար։ Խոսքն առնվազն 30 մլն դոլարի մասին է։ ԱՄՆ-ն և ԵՄ-ը Ոստիկանության պարեկային ծառայությանը նաև նյութատեխնիկական աջակցություն են տրամադրում։ ԵՄ-ն, օրինակ, 2023 թվականին 75 «Շկոդա» մակնիշի մեքենա է նվիրել պարեկային ծառայությանը, այդ թվում՝ ամենագնացներ։ Ոստիկանության նշված ստորաբաժանման ստեղծման մասով հավաքական Արևմուտքի էական դերակատարումը նշմարվեց նաև նրանով, որ իրենք այդ գործընթացում ունեին սեփական ներկայացուցչին՝ Դանիել Իոաննիսյանին։

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ը և ԱՄՆ-ը միասին, պատերազմից հետո քարոզչական գործիքների ստեղծման, պահպանման, «քաղաքացիական հասարակության» ֆինանսավորման, իրենց լոյալ բիզնեսների ֆինանսավորման և ոստիկանության վրա ծախսել են ավելի քան 400 միլիոն դոլար։

Այս ահռելի միջոցների ֆոնին միայն վերջերս ԵՄ-ն որոշեց 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ Եվրամիության Խաղաղության հիմնադրամից, որով, սակայն, էլի հնարավոր չի լինի զենք-զինամթերք ձեռք բերել։ Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Հայաստանի դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել 1 գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։

Այս ամենից ելնելով, վստահ կարելի է գալ համոզման, որ հավաքական Արևմուտքի համար առաջնահերթություն է Հայաստանի հասարակությանը վերասկողության տակ պահելը (այստեղ պետք են գալու ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները), իսկ դրա անհնարինության դեպքում հասարակությանը ճնշելը (այս դեպքում պետք են գալու ոստիկանական ուժերը, ինչպես նաև հայ-ամերիկյան զորավարժության ընթացքում քաղաքացիներին մահակներով ծեծել սովորող զինվորականները)։ Իսկ Ադրբեջանը իրենց գծած ծրագրերի մասով վտանգ չի ներկայացնում, ավելին՝ այդ ծրագրի մաս է կազմում։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 3895

Մեկնաբանություններ